211652_close_icon
views-count904 դիտում article-date 16:16 21-10-2014

Պլանային ջրանջատում Շենգավիթում

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Ներքին Շենգավիթի 14, 15, 16 փողոցների, Արարատյան փող. 62/1, 62/2, 62/3, 68-90, Շիրակի փող. 2/1, 2/2 համարների, մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի, «Դեպոշինի», «Ռենեսանս» ռեստորանի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր