Երևանի Աշխատանքի հրապարակի խաչմերուկում տեղի է ունեցել երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Արշակունյաց, Բագրատունյաց պողոտաների և Թամանցիների փողոցի խաչմերուկում (Աշխատանքի հրապարակ) կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
2014 թ. հոկտեմբերի 23-ից նշված խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի նոր տեղադրված լուսացուցային սարքի միջոցով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]