211652_close_icon
views-count925 դիտում article-date 16:30 22-10-2014

Ռոնալդուն յուրահատուկ հարվածների է տիրապետում. Ռոջերս

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Լիվերպուլ» - «Ռեալ» խաղից առաջ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին. «Առաջիկա ահանդիպումը շատ կարևոր է մեզ համար: Մենք գիտենք, որ մեզ առջևում լուրջ փորձություն է սպասվում: Բազմաթիվ պատճառներով դեռ չենք կարողանում ցուցարել այնպիսի խաղամակարդակ, ինչպիսին ցուցադրում էինք նախորդ մրցաշրջանում, բայց առջևում յուրահատուկ խաղ է սպասվում: Ես կասկած չունեմ, որ մեր «մարտիկները» կկարողանան արժանի դիմադրություն ցույց տալ «Ռեալ»-ի նման հիսաքանչ թիմին: Ամեն դեպքում մեզ շատ բարդ խաղ է սպասվում: «Ռեալ»-ում բազմաթիվ բարձրակարգ խաղացողներ են հանդես գալիս: Իհարկե, Ռոնալդուն յուրահատուկ հարվածների է տիրապետում: Ներկայումս հենց նա է համարվում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Բայց մենք պետք է «Ռեալ»-ին խնդիրներ ստեղծելու ծրագիր մշակենք»:

Նմանատիպ նյութեր