211652_close_icon
views-count770 դիտում article-date 14:33 22-10-2014

Գվարդիոլան ցույց էր տվել «Ռոմա»-ի թույլ տեղերը. Մյուլլեր

«Բավարիա»-ի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Ռոմա»-ի հետ կայացած խաղից հետո մեկնաբանել է հանդիպման արդյունքը: Նշենք, որ «Բավարիա»-ն Հռոմում 7:1 հաշվով հաղթեց «Ռոմա»-ին: «Առաջին խաղակեսում մեր թիմը գերազանց խաղ ցուցադրեց: Առջևում գործում էինք ագրեսիվ, օգտագործում էինք ազատ տարածքները, իսկ մրցակցին թույլ չէինք տալիս մեր դարպասի մոտ վտանգավոր պահ ստեղծել: Մեր մարզիչը շատ հստակ հրահանգներ էր տվել և ցույց էր տվել «Ռոմա»-ի թույլ տեղերը: Այնպես, որ թիմը հիանալի գիտեր, թե ինչպես պետք էր գործել խաղադաշտում: Մենք շատ գոհ ենք»,- Մյուլլերի խոսքերը մեջբերում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր