«Բավարիա»-ի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը հայտարարել է, որ մտադիր չէ տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Օրեր առաջ եվրոպական տարբեր լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ 24-ամյա խաղացողին ցանկանում է ձեռք բերել «Ռեալ»-ը:
«Վերջին տարիներին իմ ապագայի վերաբերյալ բազմաթիվ շահարկումներ կան: Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչի բերեցին այդ խոսակցությունները: Իհարկե, հաճելի է լսել, որ այլ ակումբները հետաքրքրություն են ցուցաբերում իմ նկատմամբ: Սակայն ես «Բավարիա»-ից հեռանալու ոչ մի պատճառ չունեմ»,- ասել է Մյուլլերը: