ԱԺ-ում այսօրվա քառօրյան սկսվեց ծննդյան շնորհավորանքներով և ծափերով
ՀՀ Ազգային ժողովի այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի քառօրյային ներկա էին 131 պատգամավորից 104-ը, սակայն քվորումն ապահովվեց և ԱԺ-ն անցավ իր բնականոն աշխատանքին:
Նախ ԱԺ նախագահ Գալուսը Սահակյանը հայտարարեց, որ այսօր հոբելյար ունեն. խոսքը պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ծննդյան տարեդարձի մասին էր, ինչից հետո պատգամավորները ծափահարություններով շնորհավորեցին իրենց գործընկերոջը:
Այնուհետ պատգամավորներն անցան կառավարության կողմից ներկայացված փաթեթների քննարկմանը: Այս պահին քննարկվում է սահմանային համայնքներին հարկերից ազատելու կառավարության կողմից ներկայացված փաթեթը, սակայն ոչ բոլոր պատգամավորներին էր, որ հետաքրքրում էր փաթեթի քննարկումը, և նիստից 10 րոպե նրանք անց մեկը մյուսի հետևից սկսեցին լքել նիստերի դահլիճը: