211652_close_icon
views-count2678 դիտում article-date 10:38 22-10-2014

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստան ներմուծվող և՛ տավարի մսի, և՛ թռչնամսի գները կբարձրանան. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ըստ պաշտոնական վիճակագրության, ամեն տարի ոչ ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ է ներկրվում մոտ 20 մլն դոլարի տավարի սառեցված միս: Ներկայումս այդ մսի վրա դրված է 10 տոկոս մաքսատուրք, իսկ այդ ապրանքի ծածկագիրը 0202 30 900 4 է: Հիմա նայում ենք ԵՏՄ անդամակցության պայմանագրի համապատասխան հավելյալ-ցանկը և տեսնում ենք, որ արտոնյալ մաքսատուրքերի ցանկում այդ ծածկագրով ապրանքը բացակայում է: «Այսինքն՝ հունվարի մեկից այդ ապրանքի վրա կիրառվելու է ԵՏՄ-ի սահմանած միասնական մաքսատուրքը՝ 15 տոկոս: Պարզ թվաբանությունը հուշում է, որ սառեցված ոչ տեղական տավարի մսի գինը կբարձրանա ուղիղ 5 տոկոսով՝ եթե հիմա 2000 դրամ է, կդառնա 2100: Թռչնի մսի պարագայում վիճակն ավելի ողբերգական է: Ոչ ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան է ներկրվում տարեկան մոտ 40 մլն դոլարի թռչնի միս, որի վրա ներկայումս գործում է 10 տոկոսանոց մաքսատուրք: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այդ մաքսատուրքը կդառնա 25 տոկոս: Մի խոսքով, մեր խանութներում, օրինակ, 850 դրամանոց սառեցված հավի բդի գինը կբարձրանա 25 տոկոսով ու կկազմի մոտ 1000 դրամ: Պանրի դեպքում ևս կունենաք թանկացումներ»,-նշում է «ՀԺ»-ն: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր