211652_close_icon
views-count4552 դիտում article-date 22:20 21-10-2014

Ոստիկանությունը փնտրում է 2 քաղաքացու, այդ թվում՝ տնօրենին վրաերթի ենթարկած վարորդին

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 00:20-ի սահմաններում Մարգարյան փողոցի թիվ 29/1 հասցեի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Մարգարյան 2-րդ նրբանցքի բնակիչ, 45-ամյա Համլետ Սահակյանին և Շերամի փողոցի բնակիչ, 43-ամյա Վարդան Վարդանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ գործողություններ՝ վրաերթը կատարած վարորդին և տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ: Հիվանդանոցում վրաերթի ենթարկվածներից Վ. Վարդանյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում՝ որպես հացի արտադրամասի տնօրեն:

Նմանատիպ նյութեր