211652_close_icon
views-count2737 դիտում article-date 17:46 25-02-2014

Ոստիկանությունը փնտրում է Երևանում 10-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդին

Այսօր՝ փետրվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Պուշկին փողոցի 62 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Փարպեցի փողոցի բնակիչ, 10-ամյա Միքայել Արգազյան Երկայնաբազուկին և, թողնելով անօգնական, հեռացել դեպքի վայրից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնել են, որ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում է «Արեգնազան» կրթական համալիրի 3-րդ դասարանում: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են ծապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր