«Այաքս»-ը հիանալի ակումբ է. Նեյմար
«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում «Այաքս»-ի հետ կայանալիք խաղից առաջ հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին.
«Բարդ և կարևոր հանդիպում կլինի: Մենք միշտ խաղում ենք հաղթանակի համար, սակայն «Այաքս»-ը հիանալի ակումբ է: Դա վերաբերվում է հարձակմանը և պաշտպանությանտ: Հանուն հաղթանակի մեզ անհրաժեշտ է քրտնաջան աշխատել:
Ւնձ համար Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, նրա հետ խաղալը գերագույն հաճույք է պատճառում: Լուիս Սուարեսը նույնպես լավագույններից մեկն է: Համոզված եմ, որ նա մեծ օոգւոտ կբերի թիմին»: