ԷտոՕ-ն չի տեղափոխվի «Այաքս»
Կամերունի հավաքականի հարձակվող Սամուել Էտո’Օ-ն, ով ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսի»-ից հեռացավ ազատ գործակալի կարգավիճակով, հրաժարվել է պայմանագիր ստորագրել «Այաքս»-ի հետ: Այս մասին հաղորդում է Goal.com-ը` հղում անելով հոլանդական լրատվամիջոցներին:
Ամստերդամյան ակումբը խաղացողին խնդրել է սահմանված ժամկետում պատասխանել իր առաջարկին, սակայն կամերունացին այդպես էլ չի արձագանքել դրան: