1446 դիտում
09:19 21-10-2014
Եռյակը կկարողանա սահմանադրական և խորհրդարանական ճգնաժամ առաջացնել՝ վայր դնելով մանդատները. 168 ժամ
«168 ժամ»-ը գրում է, որ երեկ խորհրդարանական եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները 44 պատգամավորական ստորագրություններ են հավաքել և խորհրդարանի քառօրյայի օրակարգ են մտցրել հայտարարության և որոշման նախագիծ, որը վերաբերում է ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամին:
Թերթը շարունակում է. «Հայտարարության հեղինակները կառավարման ճգնաժամը բացատրում են կոռուպցիայով և մենաշնորհներով, աղքատության բարձր մակարդակով և արտագաղթով, ընտրական համակարգի նկատմամբ առկա անվստահությամբ և որպես դրա հետևանք` իշխանության լեգիտիմության կորստով և բազմաթիվ այլ հանգամանքներով, որոնց մասին խոսվում է անկախ Հայաստանի գոյության գրեթե ողջ ընթացքում:
Այն, որ իշխանությունների, կառավարիչների գործունեությունն այդ ամբողջ ժամանակահատվածում չի բավարարել հասարակության սպասելիքները, ակնհայտ է, և այդ իմաստով, իհարկե, կարելի է ստեղծված իրավիճակը բնորոշել` որպես կառավարման ճգնաժամ:
Բայց այդ ճգնաժամին գործնական դրսևորում հաղորդելու կառավարման ճգնաժամը ավելի առարկայական դարձնելու համար ընդդիմության կողմից լավագույն քայլը կլինի այն, եթե եռյակի պատգամավորները միաժամանակ վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները՝ առաջացնելով սահմանադրական և խորհրդարանական ճգնաժամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2443 դիտում
11:53 09-07-2015
Մանդատները վայր դնելու կոչը իր մեջ որոշակի «ական» է պարունակում. «168 Ժամ»
Այս բաժնից
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10537 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am