Ես «Միլան»-ի երկրպագու եմ. Աբիատի
«Միլան»-ի դարպասապահ Քրիստիան Աբիատին հայտարարել է, որ ինքը իրեն հիանալի է զգում միլանյան ակումբում՝ չնայած այն հանգամանքին, որ վետերան դարպասապահը զրկված է մշտական խաղային պրակտիկայից: Իտալական ակումբի հիմանկան դարպասապահ է համարվում իսպանացի Դիեգո Լոպեսը, ով «Միլան»-ի կազմը համալրեց ընթացիկ ամռանը:
«Այստեղ մնացի, քանի որ ես «Միլան»-ի երկրպագու եմ: Այսքան տարի «Միլան»-ի կազմում հանդես գալուց հետո, ես չէի կարող ինձ այլ ակումբի մարզաշապիկով պատկերացնել: Օգոստոսին ես ցանկացա ցույց տալ, որ պատրաստ եմ թիմի մի մասնիկը լինել: Ես միայն իմ մասին մասին չեմ մտածում»,-ասել է Աբիատին: