211652_close_icon
views-count1210 դիտում article-date 18:53 20-10-2014

Արա Զոհրաբյանը ընդունել է «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր՝ հոկտեմբերի 20-ին՝ հյուրանկալվել էին ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի հումանիտար հոսքի աշակերտները: Այս նախաձեռնությունը նպատակաուղղված է մասնագիտական կողմնորոշմանը նպաստելուն աշնանային և գարնանային արձակուրդների ընթացքում: Թվով 20 աշակերտներ հանդիպեցին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին և ՓՊ աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանին: Պալատի նախագահը սեփական փորձով աշակերտներին է ներկայացրել փաստաբանի աշխատանքը: Արա Զոհրաբյանը աշակերտների հետ քննարկել է փաստաբանի կերպարի մասին նրանց պատկերացումները և կարևորել, որ գիտելիք կուտակելով է, որ քաղաքացին կարող է հարթել սեփական ճանապարհը: «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները շրջել են պալատով: Նրանց ընդունել է նաև Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ներկայացրել է նրանց դպրոցի աշխատանքները, ուսուցման մեթոդները: Այնուհետև Հանրային պաշտպանի գրասենյակում երեխաները ծանոթացել են փաստաբանների իրականացվող աշխատանքներին: Աշակերտները հոկտեմբերի 20-24-ը օրական 1-2 ժամով պրակտիկա կանցնեն ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում:

Նմանատիպ նյութեր