«Ռոմա»-ն Իտալիայի լավագույն ակումբն է. Ռումենիգգե
«Բավարիա»-ի տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգգեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Ռոմա» - «Բավարիա» խաղից առաջ հայտարարել է, որ ներկայումս Իտալիայի լավագույն ակումբը «Ռոմա»-ն է:
«Ներկայումս Իտալիայի լավագույն ակումբը «Ռոմա»-ն է: Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում»,- Ռումենիգգեի խոսքերը մեջբերում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: