Մենք կապացուցենք, որ «Բարսելոնա»-ն Եվրոպայի լավագույն ակումբն է. Պիկե
«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում «Մանչեսթեր Սիթի»-ի հետ կայանալիք խաղից առաջ վճռական է տրամադրված:
« «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղում կապացուցենք, որ «Բարսելոնա»-ն նախկինի նման հանդիսանում է Եվրոպայի լավագույն ակումբը: Մենք կներդնենք մեր բոլոր ջանքերը, որպեսզի հաղթանակած դուրս գանք այս դիմակայությունում: Մեր ակումբի կազմում հանդես են գալիս մեծ թվով ուժեղ ֆուտբոլիստներ, ովքեր հաղթել են Չեմպիոնների լիգայում և աշխարհի առաջնությունում: Ես կարծում եմ, որ «Բարսելոնա»-ն բացահայտորեն համարվում է Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր ֆաբորիտներից մեկը»,-ասել է Պիկեն: