1796 դիտում
16:34 19-10-2014
Շանթ Հարությունյանը և նրա ընկերները քաղբանտարկյալներ են․ ՀԱԿ
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին այսուհետն հայտարարում է քաղաքական բանտարկյալներ։
Հայտարարությունում ասվում է.
«Հոկտեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանացական Մարտիրոսյանը ազատազրկման է դատապարտել 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանում բողոքի ցույց անցկացրած 12 քաղաքացիներին, ընդ որում՝ նրանցից 10 դատապարտվել են 4-ից 7 տարվա ազատազրկման: Առանց այդ էլ անհիմն ձգձգված նախնական կալանքի պայմաններում մոտ մեկ տարի ազատազրկման մեջ անցկացրած քաղաքացիներին նշանակվել են ազատազրկման այնպիսի ժամկետներ, որոնք վկայում են իշխող ռեժիմի ծայրահեղ քինախնդրության եւ տարրական բորոյական եւ իրավական նորմերը ոտնահարելու մասին: Պատահական չէ, որ ակնհայտ անարդար վճիռը իրականացվել է մարտիմեկյան իրադարձություններին առնչվող «7-ի գործի» տխրահռչակ դատավոր Մարտիրոսյանի ձեռքերով:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի «Քաղաքական բանտարկյալի սահմանում» թիվ 1900 բանաձեւի երրորդ կետը ձեւակերպում է քաղաքական բանտարկյալ սահմանելու չափանիշները: Հայաստանի վերոհիշյալ 12 քաղաքացիների գործը լիովին համապատասխանում է բանաձեւի այն չափանիշին, համաձայն որի ազատազրկված անձը պետք է համարվի «քաղաքական բանտարկյալ», եթե «քաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը կամ նրա պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչվել է մեղավոր կամ կասկածյալ»:
Ելնելով վերոշարադրյալից, «Հայ ազգային կոնգրեսը» Շանթ Հարությունյանին, Վահե Մկրտչյանին,Ալբերտ Մարգարյանին, Սեւակ Մնացականյանին, Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանին, ԱվետիսԱվետիսյանին, Հայկ Հարությունյանին, Ալեք Պողոսյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Արմեն Հովհաննիսյանին եւ Տիգրան Պետրոսյանին այսուհետեւ ճանաչում է քաղաքական բանտարկյալ եւ հայտարարում, որ կօգտագործի իր բոլոր կարողությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ միջագային ասպարեզում նրանց շուտափույթ ազատմանը հասնելու նպատակով: Դա նաեւ կլինի Հայաստանում սկսված իշխանափոխության գործընթացի առաջնահերթ խնդիրներից մեկը»:
Նմանատիպ նյութեր
3938 դիտում
20:05 17-10-2014
Շանթ Հարությունյանը և նրա ընկերները դատապարտվեցին 4-7 տարվա ազատազրկման
5361 դիտում
11:30 25-04-2018
Շանթ Հարությունյանը և ընկերները պիտք է անհապաղ ազատ արձակվեն. «Առավոտ»
1424 դիտում
10:34 05-06-2014
ՀԱԿ-ը մեղադրում է փաստաբանին, փաստաբանը՝ ՀԱԿ-ին. Հրապարակ
Այս բաժնից
631 դիտում
23:53 14-11-2024
ՀՀ դեսպանին է հանձնվել Ուկրաինայի ԱԳ նախարարի հուշանվերը
1642 դիտում
23:01 14-11-2024
Ողջույն, սպիտակամորուս․ Փաշինյանը սափրվել է