211652_close_icon
views-count3941 դիտում article-date 20:05 17-10-2014

Շանթ Հարությունյանը և նրա ընկերները դատապարտվեցին 4-7 տարվա ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճիռը: Դատավորը ամբաստանյալներին մեղավոր ճանաչեց նրանց առաջադրված մեղադրանքներում: Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ: Ալբերտ Մարգարյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ դատարանը նրան անմեղ ճանաչեց, մեղավոր ճանաչեց միայն խուլիգանության մեջ՝ դատապարտելով 6 տարվա ազատազրկման: Ալեք Պողոսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ: Արմեն Հովհաննիսյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ: Ավետիս Ավետիսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ: Հայկ Հարությունյանը դատապարտվեց 4.6 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության և առանց իրացնելու նպատակի` է զգալի չափով հոգեմետ նյութ ապօրինի պահելու մեջ: Լիպարիտ Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ: Միսակ Առաքելյանը դատապարտվեց 50.000 դրաամ տուգանքի, բայց դատարանի վճռով ազատվեց պատժի կրումից: Մկրտիչ Հովհաննիսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ, իսկ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ անմեղ ճանաչվեց: Սևակ Մնացականյանը դատապարտվեց 1,6 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ: Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվում: Տիգրան Պետրոսյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ: Վահե Մկրտչյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության և իշխանության ներկայացուցիչ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Վարդան Վարդանյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ: Դատարանը վճռել է նաև ամբաստանյալներից որպես դատավարական ծախս գանձել նաև որոշակի չափով գումար:

Նմանատիպ նյութեր