Փրկարարները բացել են փակ դուռը
Երեկ` հոկտեմբերի 18-ին, ժամը 21.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գալշոյան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: