Սերբիայի վարչապետը վթարի է ենթարկվել
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչն ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հաղորդել են Սերբիայի զանգվածաին լրատվամիջոցները:
Տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ լույս հինգշաբթի գիշերը: Սերբիայի վարչապետին տեղափոխխող ծառայողական ավտոմեքենան մեծ արագությամբ ընթանալու հետևանքով բախվել է այլ ավտոմեքենայի:
Վուչիչը, մեկնաբանելով ավտովթարը, հաստատել է, որ տեղի է ունեցել վթար և ասել, որ ինքը չի տուժել, սակայն նշել է, որ ոչ թե իր ծառայողական մեքենա է բախվել այլ մեքենայի, այլ հարվածել են իր ավտոմեքենային: Վթարը տեղի է ունեցել Սերբիայի մայրաքաղաքի Ռազմաբժշկական ակադեմիայի մոտ: