33-ամյա հայրը հրաժարվում է իր 9-ամյա դստերն ապրուստի գումար վճարել
33-ամյա Մարատ Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 3 ամսից ավելի՝ 2012թ. հունվարի 9-ից մինչև 2013թ. հունվար ամիսը չարամտորեն խուսափել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով սահմանված իր անչափահաս դուստր` 08-11-2005թ.ծնված Կարինե Մարատի Ազարյանին ապրուստի միջոց՝ ալիմենտ վճարելուց:
Մարատ Ազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օրի 173 հոդվածով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանից: Դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 21-ին: