Այսօր Խաչիկ համայնքի տոնն է
Հոկտեմբերի 18-ը Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի տոնն է. հյուրերը կմասնակցեն ավանդական «Գաթայի փառատոն»-ին, որը սկսվելու է գաթայի օրհնության կարգով:
Օրվա ընթացքում ելույթներ կունենան ազգային երգի եւ պարի համույթներ, տեղի կունենան ֆլեշմոբեր:
Հյուրերը նաեւ հնարավորություն կունենան ճաշակելու գյուղի բարիքներից, ներկա լինելու օղու թորման ,խորովի պատրաստման արարողություններին, մասնակցելու ձիավարության:
[img]/ups/images/074491500141362600411051.jpg[/img]