7068 դիտում
13:27 18-10-2014
Դիվերսիոն գործողությունների ժամանակ 17-ամյա Սմբատին դաժանորեն սպանած ադրբեջանցիների գործը «սարերի հետևում չէ». գործն արդեն դատարանում է
Ադրբեջանցիների կողմից իրականացված հուլիսյան դիվերսիոն գործողությունների ժամանակ 17-ամյա Սմբատ Ցականյանին սպանած ադրբեջանցիների գործն արդեն դատարանում է:Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի ընդհանուր իրավասության դատարանից: Դատական առաջին նիստը նշանակվել է հոկտեմբերի 27-ին:
Մինչ այդ հայտնել էինք, որ Սմբատ Ցականյանին սպանած ադրբեջանցիների գործը պետք է հանգուցալուծում ստանա Եվրոդատարանում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նախկին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
Նա նշել էր, որ սեպտեմբերից կսկսեն զբաղվել այդ գործով: Նոր Էրքեջ գյուղի բնակիչներն էլ պատմել էին, որ տղային առեւանգել են, իսկ երբ նա դիմադրություն է ցույց տվել, գերեզմանոցում սպանել են: Համագյուղացիները նշել էին, որ Սմբատը շատ հայրենասեր երիտասարդ էր, խելոք եւ նպատակասլաց եւ երազում էր զինվորական դառնալ: Ցականյանները 6 երեխա ունեն, բայց դիվերսանտների ներխուժման պահին միայն Սմբատն է տանը եղել:
Մինչեւ այդ էլ տեղեկացրել էինք, որ Քարվաճառի գերեզմանների մոտ գտել են անհետացած Սմբատ Ցականյանի դին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր Նոր Էրքեջ գյուղի բնակիչներից: Նա անհետացել էր հուլիսի 4-ից, իսկ նրա հայրը կարծում էր, որ որդուն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում գերեվարել են:
Նմանատիպ նյութեր
3576 դիտում
14:32 18-02-2015
Թուրքիայում 20-ամյա ուսանողուհուն բռնաբարած ու դաժանորեն սպանած տղամարդկանցից մեկի ոտքերը կտրատել են բանտում
12661 դիտում
11:43 27-02-2015
ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալ-չգալու որոշումը կայացնելը «սարերի հետևում» չէ
3389 դիտում
11:16 28-03-2022
Արցախցին պետք է իմանա, որ լավ օրերը սարերի հետևում չեն. Զոհրաբ Եգանյան
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»