211652_close_icon
views-count2997 դիտում article-date 15:38 22-07-2014

17-ամյա հայ հովվին սպանած ադրբեջանցիների գործը պետք է ուղարկվի Եվրադատարան

17-ամյա Սմբատ Ցականյանին սպանած ադրբեջանցիների գործը պետք է հանգուցալուծում ստանա Եվրադատարանում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ սեպտեմբերից կսկսեն զբաղվել այդ գործով: Նրա ղեկավարած կազմակերպությունը Սմբատ Ցականյանի ընտանիքին կփորձի ցուցաբերել թե իրավական, թե հոգեբանական, թե սոցիալական աջակցություն: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ 17-ամյա Սմբատ Ցականյանին սպանել են ադրբեջանցի դիվերսանտները: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ին տեղեկացրել էին Նոր Էրքեջ գյուղի բնակիչները, ովքեր ասել էին, որ դա ոչ թե ենթադրություն է, այլ քննության արդյունքներն են դա ապացուցել: Նրանց փոխանցմամբ՝ տղային առեւանգել են, իսկ երբ նա դիմադրություն է ցույց տվել, սպանել են: Համագյուղացիները նշել էին, որ Սմբատը շատ հայրենասեր երիտասարդ էր, խելոք եւ նպատակասլաց եւ երազում էր զինվորական դառնալ: Ցականյանները 6 երեխա ունեն, բայց դիվերսանտների ներխուժման պահին միայն Սմբատն է տանը եղել: Մինչեւ այդ էլ տեղեկացրել էինք, որ Քարվաճառի գերեզմանների մոտ գտել են անհետացած 17-ամյա քարվաճառցի Սմբատ Ցականյանի դին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացել էր Նոր Էրքեջ գյուղի բնակիչներից: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ ոստիկանությունը հաստատել է 17-ամյա Սմբատ Ցականյանի անհետանալու մասին տեղեկությունը, ում հայրը կարծում էր, որ որդուն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում գերեվարել են: Նա անհետացել էր հուլիսի 4-ից:

Նմանատիպ նյութեր