Կարմիր քարտ՝ տրիբունաների կողմ «կրակելու» համար. տեսանյութ
Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Լանս» - ՊՍԺ (1:3) խաղի ժամանակ հյուրերի հարձակվող Էդինսոն Կավանին իր խփած գոլը ինքնատիպ ձևով նշելու համար հեռացվել է խաղադաշտից:
Ուրուգվայցի ֆուտբոլիստը իրացրած 11 մետրանոց հարվածից հետո «դիպուկահարի կրակոց» է ուղղել տրիբունաների կողմ: Գոլը նշելու նման տարբերակը դուր չի եկել խաղի գլխավոր մրցավարին, ով սկզբում դեղին քարտով է զգուշացրել Կավանիին, իսկ այնուհետեև իրեն դիպչելու համար երկրորդ դեղին քարտն է ցույց տվել և ուրուգվայցուն հեռացրել է խաղադաշտից: