ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է օրենքով գող Պզոյի փաստաբանին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ օրերս ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայ իրավաբանական միության անդամ Հովհաննես Մարգարյանին, ում անունը կապվում է հայտնի օրենքով գող Պզոյի անվան հետ: Այս հանդիպման մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել:
«ՀՀ արդարադատության նախարարությունից չհերքեցին, որ Մանուկյանն ընդունել է փաստաբանին: Մեր տեղեկություններով՝ փաստաբանը հանդիպել է նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչի մասին չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն»,-հավելում է թերթը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: