1396 դիտում
10:45 18-10-2014
Վրաստանի խորհրդարանը ՌԴ-ի վերաբերյալ բանաձևի փոխարեն հայտարարություն է ընդունել
Վրաստանի խորհրդարանը հոկտեմբերի 17-ին կառավարության լիագումար նիստում Մոսկվայի և Սուխումիի միջև համագործակցության և ինտեգրման վերաբերյալ կնքվելիք պայմանագրի շուրջ ՌԴ-ի նկատմամբ գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Ինչպես հաղորդում է News Georgia-ն, «Ռուսաստանի Դաշնության կողմից Աբխազիային անեկսիայի ենթարկելու փորձի հետ կապված» հայտարարությանը կողմ է քվեարկել 150 պատգամավորներից 80-ը:
Հայտարարության մեջ ասված է. «Վրաստանի տարածքների օկուպացման հետ կապված իշխանությունների վարած քաղաքականությունը հիմնված է հակամարտությունների խաղաղ կարգավորման սկբունքի վրա: Համաձայն դրանց՝ Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնվել են ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ ժնևյան բանակցությունների ձևաչափով: Եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրումն ապահովում է Աբխազիայի և նրա հետագա զարգացման հեռանկարների լիարժեք պաշտպանություն: Մարդու իրավունքների խախտմանն ուղղված զանգվածային սպառնալիքը կանխելու անհրաժեշտությունից ելնելով՝ Վրաստանի խորհրդարանը աջակցում է կառավարությանը այն հարցում, որ օկուպացված տարածքներում առկա լարված իրավիճակը դառնա Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների, նրանց գործընկեր պետությունների առաջնահերթությունը՝ միջազգային անվտանգության ֆորումներում»:
Հայտարարության հիման վրա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նախօրեին հոկտեմբերի 28-ին աբխազական հարցով Ազգային անվտանգության խորհրդի նիստ է նշանակել:
Նմանատիպ նյութեր
1915 դիտում
11:29 26-12-2020
Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին բանաձևի նախագծին
5447 դիտում
20:29 01-04-2017
ԱՄՆ Սենատում քննարկվում է Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևի նախագիծը
1669 դիտում
10:31 04-09-2014
Վրաստանի խորհրդարանը Ուկրաինայի վերաբերյալ բանաձև է ընդունել
Այս բաժնից
919 դիտում
21:09 09-01-2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում
1093 դիտում
20:44 09-01-2025
Պուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար
1315 դիտում
20:12 09-01-2025
Գեներալ Աունը երկրորդ փորձից ընտրվեց Լիբանանի նախագահ