5438 դիտում
20:29 01-04-2017
ԱՄՆ Սենատում քննարկվում է Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևի նախագիծը
Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ԱՄՆ-ի Սենատում Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցող բանաձևի նախագծի ներկայացումը պաշտոնական Թբիլիսիի արդյունավետ աշխատանքի արդյունք է որակել: Հայտնում է aliq.ge-ն:
Արտգործնախարարը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ Սենատը կաջակցի բանաձևի նախագծին:
«Սա մեր աշխատանքի արդյունքն է: Մենք սերտորեն համագործակցում ենք ԱՄՆ-ի մեր բարեկամների հետ: Նման աջակցող հաղորդագրություններ սենատորների և կոնգրեսականների կողմից հաճախ են լսվում»,- հայտարարել է Ջանելիձեն:
ԱՄՆ-ի Եվրոպայի անվտանգության և համգործակցության Հելսինկիի հանձնաժողովի համաղեկավարներ հանդիսացող սենատորներ Ռոջեր Ուիքերի և Բեն Քարդինի նախաձեռնությամբ ԱՄՆ Սենատ է մտել Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևի նախագիծը:
Բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից ռազմական միջամտությունն ու Վրաստանի տարածքների զավթումը:
Նմանատիպ նյութեր
4053 դիտում
20:52 01-11-2019
ԱՄՆ Սենատում ավելացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակից սենատորների թիվը
899 դիտում
11:48 24-12-2014
ՄԱԿ ԱԽ-ն Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հայտարարություն է տարածել
Այս բաժնից
850 դիտում
18:42 23-12-2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից
331 դիտում
17:33 23-12-2024
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը
7255 դիտում
16:01 23-12-2024
N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է