1924 դիտում
11:29 26-12-2020
Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին բանաձևի նախագծին
Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի ձգտման մասին բանաձևի նախագծին, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
«Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանն անդամակցությունը Վրաստանի արտաքին քաղաքականության անվիճելի գերակայությունն է։ Անդրատլանտյան միասնությունը համաշխարհային անվտանգության ամրապնդման կարևորագույն պայմանն է»,- ասված է բանաձևի տեքստում։
Նշվում է, որ երկրի արտաքին քաղաքականության անվիճելի գերակայությունն է նաև ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը։ Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Վրաստանը կողմ է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը։
Հոկտեմբերին իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը 2024 թվականին ԵՄ-ին լիիրավ անդամակցության հայտ կներկայացնի․ դա իշխանությունների նախընտրական գլխավոր խոստումն էր։
Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է 1990-ականների վերջից։ 2002 թվականի նոյեմբերին երկրի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Պրահայում կայացած գագաթնաժողովում հայտարարեց դաշինքի անդամակցելու երկրի ցանկության մասին: Այդ ձգտումը հաստատել է նաև հաջորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։ Նոր կառավարությունը, որն իշխանության է եկել 2012 թվականի հոկտեմբերին «Վրացական երազանք»-ի հաղթանակից հետո, շարունակել Է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու քաղաքականությունը։
Նմանատիպ նյութեր
1182 դիտում
13:58 02-10-2014
Կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի նախագծին
3175 դիտում
15:35 29-04-2020
Խորհրդարանը հավանություն է տվել բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծին
Այս բաժնից
1288 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1048 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1033 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները