Բունդեսլիգան աշխարհի ուժեղագույն առաջնությունն է. Նալդո
«Վոլֆսբուրգ»-ի պաշտպան Նալդոն կարծում է, որ Գերմանիայի առաջնությանը աշխարհում հավասարը չկա:
«Վերջին տարիներին ֆուտբոլի որակը ավելի է բարձրացել, իսկ տակտիկան ավելի բարդ է դարձել: Ես Բուդնեսլիգայում հանդես եմ գալիս 2005 թվականից, և կարող եմ ասել, որ այն շատ է փոխվել: Ներկայումս Բունդեսլիգան աշխարհի ուժեղագույն առաջնությունն է»,-բրազիլացու խոսքերը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ Գերմանիայի առաջնությունում ներկայումս 15 աշխարհի չեմպիոն է հանդես գալիս: