962 դիտում
16:39 17-10-2014
Դեսպան Ղալաչյանը հանդիպել; է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի հետ
Հոկտեմբերի 16-ին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հունաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը:
Շնորհավորելով նախարար Ավրամոպուլոսին` Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հանձնակատարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` դեսպան Ղալաչյանը շնորհակալություն հայտնեց անցած տարիներին Հունաստանի ազգային պաշտպանության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարական պաշտոններում հայ-հունական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում պարոն Ավրամոպուլոսի ներդրած անձնական ավանդի համար:
Անդրադարձ կատարվեց Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի` ս/թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Հայաստան կատարած պետական այցի արդյունքներին:
Երկուստեք կարևորվեց հայ-հունական հարաբերությունների վերընթաց զարգացումը, մասնավորապես գոհունակությամբ արձանագրվեց ռազմական բնագավառում համագործակցության բարձր մակարդակը:
Նմանատիպ նյութեր
881 դիտում
22:34 07-04-2015
Դեսպան Ղալաչյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի հետ
2263 դիտում
22:42 27-12-2018
Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում է ունեցել ՂՀ Սահմանադրական խորհրդի նախագահ Կայրաթ Մամիի հետ
Այս բաժնից
712 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1408 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ