Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում. լուսանկարներ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, մարզիչներ Դավիթ Թորոսյանի և Մանվել Գաբրիելյանի ղեկավարությամբ, երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Գարնանային հավաքին մասնակցում են 28 բռնցքամարտիկներ:
Հայաստանի հավաքականը այս հավաքի ընթացքում կանցնի ֆիզիկական հատուկ պատրաստականություն, որը կնպաստի բռնցքամարտիկների դիմացկունության բարելավմանը: Մեր ընտրանին օրեկան անցկացնում է 3 մարզում և ինչպես հաստատեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հայ բռնցքամարտիկները հստակ կատարում են իր տված առաջադրանքները:
Ծաղկաձորյան հավաքը հայ բռնցքամարտիկների համար նաև նախապատրաստական փուլ կլինի մայիսին կայանալիք միջազգային մրցաշարերից առաջ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: