211652_close_icon
views-count1149 դիտում article-date 14:44 16-10-2014

Օջալանին կարող են այլ բանտ տեղափոխել

Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Իմրալը կղզու բանտից կարող է տեղափոխվել այլ բանտ: Այս մասին հաղորդել է թուրքական Kanal 7 հեռուստաալիքը: Ամենայն հավանականությամբ քրդերի առաջնորդին կտեղափոխեն Թուրքիայի հյուսիս-արևմտյան Բուրսա նահանգի բանտերից մեկը: օջալանի տեղափոխումը կատարվելու է քրդերի պահանջով: Այլ մանրամասներ հեռուստաալիքը չի հաղորդել: Հիշեցնենք, որ Աբդուլլահ Օջալանը ձերբակալվել է Քենրայում, 1999 թվականի փետրվարի 15-ին, հանձնվել թուրքական իշխանություններին; Դատարանը մահապատժի վճիռ էր կայացրել նրա նկատմամբ, սակայն ավելի ուշ փոխել էր դատավճիռը ցմահ բանտարկմամբ:

Նմանատիպ նյութեր