Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Ինչպես փոխանցում է [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ Արմեն Գևորգյանը ցանկություն ունի իր աշխատանքը շարունակել մասնավոր սեկտորում, հետագայում նույնպես կհամագործակցի կառավարության հետ:
Իր հերթին Ա. Գևորգյանը շնորհակալություն է հայտնել՝ ընդգծելով, որ կառավարությունից հեռանում է գոհ. «Ես իրոք բավարարվածության մեծ զգացումով եմ հեռանում և հուսով եմ, որ իմ գետելիքներն ու ընդունակությունները նույնպես շարունակելու եմ ծառայեցնել մեր ընդհանուր գործին»: