Ես անմահ չեմ, բաց դեռ պետք եմ Իսպանիայի հավաքականին. Կասիլյաս
«Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը հասկացրել է, որ դեռ մտադի չէ Իսպանիայի ազգային հավաքականում ավարտել իր մրցելույթները: Կասիլյասը Իսպանիայի հավաքականում հանդես է գալիս 2000 թվականից և մինչ այժմ ազգային թիմի կազմում անցկացրել է 158 խաղ:
«Ես անմահ չեմ: Յուրաքանչյուր խաղացող պետք է իմանա, թե երբ պետք է ավարտի ազգային թիմում իր մրցելույթները: Ես զգում եմ, որ դեռ պետք եմ իմ երկրի հավաքականին: Մտադիր եմ հավաքականի հետ Եվրո 2016-ի ուղեգիր նվաճել և Եվրոպայի չեմպիոն դառնալ: Ես հիանալի հարաբերություններ ունեմ Դել Բոսկեի հետ, և չեմ տխրում, որ Լյուքսեմբուրգի հետ խաղում մնացի պահեստայինների նստարանին: Դա կյանքի մի մասն է, քանի որ ես հավիտյան ֆուտբոլ չեմ խաղալու»,-ասել է Կասիլյասը: