211652_close_icon
views-count2375 դիտում article-date 12:53 16-10-2014

Սերբ ոստիկանները հարվածում էին ալբանցի ֆուտբոլիստներին. Ալթին Լալա

Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Ալթին Լալան Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ Սերբիա – Ալբանիա հետաձգված խաղից հետո խոստովանել է, որ շատ վախեցած է եղել, երբ տեսել է, թե ինչպես են սերբ ֆուտբոլիստները հյարվածում Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստներին: Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղի 43-րդ րոպեին մարզադաշտի վերևում անօդաչու թռչող սարք էր հայտնվել, որի վրա փակցված էր եղել Ալբանիայի դրոշը: Երբ անօդաչու սարքը վայրէջք էր կատարել խաղադաշտում, սերբ խաղացողները շտապել էին հեռացնել դրոշը: Արդյունքում ալբանացի և սերբ խաղացողների միջև ծեծկռտուք էր սկսվել, որին միացել էին նաև խաղադաշտ ներխուժած տանտերերի երկրպագուները: Մասսյական անկարգությունների հետևանքով հանդիպումը դադարեցվել էր: «Տեղի ունեցածից ես մահու չափ վախեցած էի: Այդքան ատելություն ես ոչ մի տեղ չէի տեսել: Ծեծկռտուքին խառնվել էին նույնիսկ անվտանգության աշխատակիցները: Հանդերձարան տանող ճանապարհին ականատես եղա, թե ինչպես էին սերբ ոստիկանները հարվածում մեր խաղացողներին»,- Լալայի խոսքերը մեջբերում է Bild-ը:

Նմանատիպ նյութեր