211652_close_icon
views-count1165 դիտում article-date 22:45 15-10-2014

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարությունում Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ֆրանսիական պատվիրակությունը` Ֆրանսիայի ԱԳ նախարարության Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեն: Քննարկվեց հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին` վկայակոչելով առկա ձեռքբերումները և դեռևս չօգտագործված ներուժը: Կողմերը քննարկեցին Ֆրանկոֆոնիայի և միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում՝ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր