211652_close_icon

Բելգիացի մասնագետները Հայաստանում այլընտրանքային էներգիա արտադրելու ներուժ են տեսնում. տեսանյութ

views-count1245 դիտում article-date 14:49 15-10-2014
Բելգիական «Տրակտեբել էնջենրինգ» միջազգային ընկերության մասնագետնրը հայ գործընկերների հետ քննարկում են Հայաստանում էլեկտրաէներգիայի ցանցի զարգացման ու բարձրավոլտաժ փոխանցման գծերում էլեկտրաէներգիայի կորստի խնդիրները: Էներգետիկ համակարգի արդյունավետ կառավարման իրենց փորձը ընկերության մասնագետները ներկայացնում են Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ կազմակերպված աշխատաժողովին: Բելգիացի մասնագետները Հայաստանում նաեւ այլընտրանքային ու վերականգնվող էներգետիկ ներուժ են տեսնում: «Տրակտեբել էնջենրինգ»-ը առաջատար ճարտարագիտական ընկերություն է եւ ներկայացված է աշխարհի 30 երկրներում: Հայաստանում ընկերությունը խորհրդատվական ծառայությունների մատուցման փորձ ունի: Հաղթել է մի քանի տենդերներում: Ընկերության հետ առաջիկայում կստորագրվի նաեւ համաձայնագիր` Հայաստանի տարածքում էլելտրահաղորդման օդային գծերի տեխնիկա-տնտեսական հետազոտություն իրականացնելու մասին: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35284]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր