Ստամբուլի օդանավակայանում օդանավերի թևերի վրա արված արաբերեն գրառումները խուճապ են առաջացրել
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում խուճապ է առաջացել այն բանից հետո, երբ օդանավերից մեկի թևի վրա նկատել են արաբերեն գրառում, որն ընդունել են որպես «Իսլամական պետության» կողմից «ուղերձ»:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, տագնապի ազդանշանը բարձրացրել են օդանավակայանի աշխատակիցները, ովքեր Բեռլինից ժամանած «Թուրքական ավիաուղիներ»-ի ինթնաքիռի թևի վրա նկատել էին գրառումը: Ոստիկանությունը նույնանման գրառումներ հայտնաբերել է 3 օդանավերի թևերի վրա:
Սակայն կասկածները փարատվեցին, երբ օդանավակայան կանչված թարգմանիչը հայտարարեց, որ գրառումները պտղաբերության աղոթք են: Ոստիկանությունը տեսախցիկների բացակայության պատճառով չի կարողացել հայտնաբերել այն անձին կամ անձանց, ովքեր կատարել են գրառումը, ինչն էլ բացահայտել է Ստամբուլի օդանավակայի անվտանգության բացակայության փաստը: