211652_close_icon
views-count6066 դիտում article-date 10:17 15-10-2014

Կարեն Պետրոսյանի դին հողին հանձնելուց հետո ադրբեջանցիները պարբերաբար կրակահերթ են բացում Չինարիի ուղղությամբ

Ադրբեջանն ինտեսիվ կրակոցներ է սկսել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ: Կրակոցները սրվել են հայտկապես գերության մեջ խոշտանգումների հետևանքով մահացած 32-ամյա Կարեն Պետրոսյանի դին Հայաստանին վերադարձնելուց հետո: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Չինարիի գյուղացիները: Նրանք նշեցին, որ հակառակորդը անգամ Կարեն Պետրոսյանի հուղարկավորության ընթացքում կրակահերթ է բացել գյուղի ուղղությամբ: Երեկ գիշերը տեւական ժամանակ գյուղը կրկին հայտնվել է հակառակորդի կրակահերթի տակ: Բարեբախտաբար վիրավորներ չկան: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի կողմից օգոստոսի 7-ին գերեվարված և գերության մեջ անհայտ հանգամանքներում մահացած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանին հուղարկավորել են հոկտեմբերի 13-ին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Չինարիի գյուղացիները պատմել էին, որ շատ ծանր էր հատկապես նրա հիվանդ մոր վիճակը. «Բոլորի համար էր շատ ծանր էր Կարենի հետ հրաժեշտը, քանի որ նա չարչարանքների արդյունքում մահացավ ու մեծ չարչարանքների գնով կարողացան նրա դին հարազատներին վերադարձնեն, որ հանձնեն հողին: Բոլորն ասում էին, որ Ռուսաստանից եկել էր, որ ամուսնանար, այնինչ հողին հանձնեցին: Հարսանիքը անելու փոխարեն բոլորով նրա անժամանակ մահն ենք սգում»: Մինչ այդ գյուղապետն ասել էր, որ Կարենի հայրը ճանաչել է որդուն: Նշանակվել էր նաեւ դատաբժշկական փորձաքննություն՝ ճշտելու համար՝ նա բռնության հետևանքո՞վ է մահացել, թե՞ ոչ: Իսկ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի անկախ միջնորդությամբ Կարեն Պետրոսյանի դին հոկտեմբերի 10-ին վերադարձվել է Հայաստանի իշխանություններին: Տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նմանատիպ նյութեր