211652_close_icon
views-count1478 դիտում article-date 10:00 15-10-2014

Նորից «կործանման» թեմայով. Առավոտ

«Եթե դուք ուզում եք արժանանալ որոշակի զանգվածի հավանությանը, ձեռք բերել հանուն ազգի մարտնչողի դափնիներ, ապա պետք չէ ոչ խաչվել, ոչ էլ ինքնահրկիզվել: Դուք կարող եք շարունակել ձեր անհոգ, բարգավաճ կյանքը, նույնիսկ վայելել որոշակի մեծուփոքր պաշտոններ»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում. «Ապագա բոլոր գործիչներին, ովքեր պատրաստվում են տապակվել մեր ազգի դարդուցավով, հուշեմ մի քանի բառեր, որոնք միանգամից դուռ կբացեն նրանց համար դեպի մեծ քաղաքականություն կամ հասարակական գործունեության դաշտ. «Երկիրը կործամվում, է», «Երկիրը անդունդի եզրին է», կամ եթե ուզում եք ավելի մոտ լինել ժողովրդական բառապաշարին՝ «Էս երկիրը ձեռից գնում ա»: Ասուլիսներում և հանրահավաքներում կան ողբաձայն ելևէջներ, սակայն կա նաև լույս թունելի վերջում՝ ի դեմս այն մարդկանց, ովքեր խոսում են սպասվող ապոկալիպսիսի թեմայով և խոստանում փրկել երկիրը կործանումից: «Փրկողները» պարբերաբար փոխվում են՝ Դաշնակցություն, ԱԺՄ, ՀԺԿ, «Ազգային միաբանություն» ՀԱԿ և այլն: Հաճախ նրանք, ովքեր, ըստ «փրկողների», «երկիրը հասցրել են անդունդի եզրին», մի քանի տարի հետո իրենք են հանդես գալիս «փրկողների» դերում»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր