Ստյոպա Սաֆարյանն ընտանեկան բիզնես ունի. ՉԻ
«Չնայած «Ժառանգությունն» ընդդիմադիր քառյակի անդամ է, սակայն այս կուսակցության վարչության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը պարբերաբար ցեխ է շպրտում ընդդիմության հասցեին:
«ՉԻ» աղբյուրների պնդմամբ` նրա այս քայլերը լուրջ «մոտիվացիա» ունեն, Ստյոպա Սաֆարյանն ունի ընտանեկան բիզնես: Խոսքը Նոր նորքում Սաֆարյանի ատամաբուժարանի մասին է. այն աշխատեցնում է Սաֆարյանի կինը՝ Արմինե Մանուչարյանը:
Հասկանալի է, որ Հայաստանում բիզնես ունենալու և այն զարգացնելու համար անհրաժեշտ է իշխանությունների եթե ոչ հովանավորությունը, ապա գոնե բարեհաճությունը: Դե ընդդիմությանը քննադատելով էլ Սաֆարյանը ձեռք է բերում այն»,-գրում է թերթը: