1614 դիտում
14:40 14-10-2014
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պիեր Կլիվ Աժյուսը:
Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է Մալթայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանություններն ամենայն աջակցություն կցուցաբերեն դեսպան Աժյուսին՝ հայ-մալթական կապերի զարգացմանն ուղղված նրա նախաձեռնություններում:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ ավելի քան քսան տարվա ընթացքում, հարաբերությունները և տարբեր ոլորտներում փոխգործակցությունը դեռևս ցանկալի մակարդակի չեն հասել: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Պիեր Կլիվ Աժյուսի նշանակմամբ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում առաջընթաց կարձանագրվի:
Դեսպանը ընդգծել է, որ այդ նշանակմամբ Մալթայի իշխանություններն իրենց պատրաստակամությունն ու շահագրգռությունն են արտահայտել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում, և վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերն ավելի ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1182 դիտում
23:03 06-10-2022
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
3092 դիտում
14:44 07-02-2018
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Մալթայի նորանշանակ դեսպանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2499 դիտում
15:54 25-03-2017
Դեսպան Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Նախագահին
Այս բաժնից
838 դիտում
16:52 07-02-2025
Շինուհայր-Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար