Գերմանիայում էբոլա վիրուսից մահացել է ՄԱԿ-ի 56-ամյա մի աշխատակից
Գերմանիայում էբոլա վիրուսից մահացել է ՄԱԿ-ի 56-ամյա մի աշխատակից: Այս մասին հայտնում է Focus Online-ը:
Վերջինիս Լիբերիայից հատուկ չվերթով տեղափոխել էին Գերմանիա հոկտեմբերի 9-ին և պահում էին կարանտինի մեջ: Հաղորդվում է, որ բժիշկները նրա վիճակը հեն սկզբից գնահատել են ծայրահեղ:
Նրանց խոսքով՝ Գերմանիա գալուց մեկ շաբաթ առաջ նա արդեն վարակված է եղել վիրուսով: