Անցած շաբաթվա ընթացքում Էբոլա դողէրոցքից մահացել է շուրջ 400 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ղեկավար Մարգարեթ Չենին։
Նշենք, որ Էբոլա վիրուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1900֊ի։
Ներկայումս Սիերա Լեոնում, Գվինեայում և Լիբերիայում գրանցվել է վիրուսով հնարավոր վարակման 3500 դեպք։