Թուրքիայում 32 քուրդ զինյալ է սպանվել հատուկ գործողության արդյունքում
Թուրքիայում վերջին օրերին զինված ուժերի իրականացրած հատուկ գործողության արդյունքում սպանվել է Քրդական աշխատավորական կուսակցության 32 զինյալ: Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը:
Ավելի վաղ այդ երկրի ՆԳ նախարար Էֆկան Ալան հայտնել էր, որ հարավ-արևելյան մի քանի շրջաններում պարետային ժամ է սահմանվել:
Մասնավորապես, 12 քուրդ զինյալ է սպանվել Նուսայբինեում, 4-ը՝ Յուքսեքովեում և 16-ը՝ Շըրնաք նահանգի համանուն քաղաքում: