Թուրքական օդուժի հարվածների հետևանքով մոտ 200 քուրդ զինյալ է զոհվել. Reuters
Թուրքիայի ռազմաօդային ուժերը 26 ավիահարված են հասցրել քրդական գրոհայինների դիրքերին, հաղորդում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ հատուկ գործողության շրջանակներում ավիահարվածների հետևանքով սպանված քուրդ գրոհայինների թիվը կարող է կազմել 160-200։
Բաի այդ, փլուզվել է 9 շինություն, 1 զրահատրասնպորտային միջոց և 4 այլ տրանսպորտային միջոցներ։
Ավելի վաղ Anadolu գործակալությունը տեղեկացրել էր, որ թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 20 սիրիացի ապստամբ։