Հարթավանում երբեք վարսավիրանոց չէր եղել. տեսանյութ
Հարթավանցի փոքրիկները նոր մանկապարտեզ ունեն: Այն նորոգվել ու կահավորվել է Orange հիմնադրամի աջակցությամբ: 80-ականներին կառուցված մանկապարտեզը երբեք չէր նորոգվել: Հիմա արդեն գունավոր ու հարմարավետ դարձած մանկապարտեզն իր դռներն է բացել Հարթավանի ու հարակից համայնքների ավելի քան 50 փոքրիկների առաջ: Շենքի նախկին պայմանների մասին կարելի է պատկերացում կազմել դեպի 2-րդ մասնաշենք տանող այս դուռը բացելուց հետո միայն:
Հարթավանն առաջին համայնքն է, որտեղ Orange-ն իրականացնում է ՙՄեկ գյուղ՚ ծրագիրը: Հիմնադրամն այստեղ ստեղծել է կաթի մթերման կետ, որն ունի որակի ստուգման և կաթը սառեցնող ժամանակակից տեխնոլոգիաներ: Հարթավանցիներն այլևս ստիպված չեն լինի կովի կաթը էժան գնով վերավաճառողներին տալ: Գյուղում սպառողական կոոպերատիվ է ստեղծվել, որի խորհուրդը կառավարում է կաթի մթերման կետը:
Ծրագրով համայնքում ոռոգման նոր խողովակաշար է կառուցվել: Բարեկարգվել են դպրոցի վոլեյբոլի և ֆուտբոլի դաշտերը: Նոր սարքավորումներով հագեցվել է բուժկետն ու անասնաբուժարանը: Հիմնադրամը ծրագրի իրականացման համար Հարթավան գյուղին 55 միլիոն դրամ է տրամադրել: Գյուղի բնակիչները վստահեցնում են` գումարն այնքան արդյունավետ են ծախսել, որ նույնիսկ ծրագրով չնախատեսված գեղեցկության սրահ են բացել: Հարթավանում երբեք վարսավիրանոց չէր եղել:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35174]Armnewstv.am[/url]