ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում կրկին կայցելեն տարածաշրջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեռ Անդրեն (Ֆրանսիա) առաջիկայում հերթական այցը կկատարեն տարածաշրջան: Այս մասին ադրբեջանական 1news.az-ի հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:
Վերջին անգամ համանախագահներ Անդրեն և Պոպովը տարածաշրջան էին այցելել հոկտեմբերին՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով: Բնակցութւյուններին Ջեյմս Ուորլիքին ներկայացրել էր նրա օգնական Դևիդ Սալվոնը: