Միջազգային հանրությունը պաղեստինցիներին 5.4 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի
Պետությունը և միջազգային կազմակերպությունները պաղեստինցիներին 5.4 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրեն: Այս մասին կահիրեւոմ կայացած միջազգային համաժողովի արդյունքում հայտարարել է Նորվեգիայի ԱԳ նախարար Բերգե Բրենդեն:
Նա նշել է, որ իրենք պետք է անհապաղ կերպով սկսեն Գազայի վերականգնումը: Նրա խոսքով՝ տրամադրվելիք 5.4 միլիրադ դոլարի մի մասը կծառայի ոլորտի վերականգնմանը, իսկ մնացածը՝ պաղեստինցիների առօրյա հոգսերը հոգալու համար:
Նա հույս է հայտնել, որ այս համաժողովը կնպաստի բանակցությունների առաջ գալուն: